Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից փորձել են պարզել, թե վերջինս որքանով է տեղեկացված «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գտնվելու վայրի առնչությամբ:
Առաքելյանը, սակայն, պատասխանել է, որ վերջին անգամ Սամվել Բաբայանին հանդիպել է մեկ տարի առաջ. «Անկեղծ ասած` տեղեկություն չունեմ: Մամուլում տարբեր բաներ են գրում, բայց չեմ կարող ասել, թե ուր է»:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում լուրեր էին պտտվում, որ «Դաշինք» կուսակցությունն ու ՀՌԱԿ-ը մտադիր են միավորվել, բայց դաշինքն այդպես էլ չկայացավ: