|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանի նախագահի` հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների` Արեւմտյան Հայաստանի եւ Արարատի վերադարձի մասին հարցին տված պատասխանին հիմա էլ անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արըչը:
Ըստ Haberturk-ի` Արընչը նշել է, թե վարչապետն արդեն այս հարցին «շատ լավ» պատասխան է տվել, իսկ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է ներքին լսարանի համար:
Բայց Արընչը չի ալարել, եւ մի երկու խոսք էլ ինքն է ավելացրել: «Թուրքիան շատ հզոր պետություն է, ոչ ոք չի կարող Թուրքիային թարս նայել: Ոչ' մեր սարին, ո'չ դաշտերին, ո'չ մեր ջրերին: Աստծո կամքով մենք այդ հողերի տերն ենք: Տեսեք, Հայաստանը տնտեսական դժվարությունների մեջ է, ժամանակին էլ, երբ քաղցած էին մնացել, Թուրքիայից ցորեն էինք ուղարկել: Խելքները թող գլուխները հավաքեն»,- հայտարարել է թուրք պաշտոնյան` խորհուրդ տալով չտարվել Սփյուռքի խաղերով: