Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս հուլիսի 26-ին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` փոքր կամրջի տակ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային պարկում հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, մեկնարկային ատրճանակ, «F-1» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, «AKS» ինքնաձիգի պահունակ, գնդացրի 2 ժապավեն եւ տարբեր տրամաչափի 172 փամփուշտ:
Նույն օրը անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Արարատյան փողոցի թիվ 90 հասցեում գտնվող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի եւ «ՈւԶՌԳ» տիպի պայթուցիչ:
Բացի այդ` հուլիսի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել ԵԿՄ անդամ, ԼՂՀ ինքնապաշպանական մարտերի մասնակից 54-ամյա Աբրահամ Կ.-ն եւ կամավոր հանձնել ինքնաշեն հրացան եւ տարբեր տրամաչափի 146 փամփուշտներ` հայտարարելով, որ հանձնված զենքն-զինամթերքը նույն օրը` ժամը 09.30-ին, պատահաբար հայտնաբերել է իրենց շենքի խորդանոցում, մաքրման աշխատանքներ կատարելիս եւ մտաբերել է, որ դրանք իր հետ բերել է դեռեւս 1990-1993 թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ընթացքում եւ մոռացել է դրանց գոյության մասին:
Նույն օրը ոստիկանության Վայքի բաժին է ներկայացել 45-ամյա Մարկոս Հ.-ն, կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 87 փամփուշտ եւ հայտարարել, որ նշված զինամթերքը ձեռք է բերել 1990-1992 թթ. Բարձրունի գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Բոլոր դեպքերում ներկայացված եւ հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննությունների: