|
Փոխարժեքներ
01 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կազմակերպված թմրաբիզնես կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Արցախում չկա. հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս գրանցվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ օգտագործման դեպքեր. խոսքը թեթեւ տեսակի թմրամիջոցների՝ մարիխուանայի եւ նման այլ թեթեւ թմրանյութերի օգտագործման ու շրջանառության մասին է»,- ասել է նա:
Դատախազության տվյալներով` այս տարվա առաջին կեսին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 6 հանցագործություն: «Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել տարածված եւ հանրային վտանգավորություն ունեցող նմանատիպ հանցագործությունները չեն նվազում ոչ թե նրա համար, որ քիչ աշխատանք է կատարվում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց բաղադրատարրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ, այլ որ հիշյալ չարիքի դեմ պայքարում քիչ են ներգրավված հասարակական շրջանակները»,- նշվում է դատախազության տարածած տեղեկատվության մեջ: