|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Բոլորը պարտավոր են հարգել Թուրքիայի՝ իր սահմանները պաշտպանելու իրավունքը. ռուսական ինքնաթիռի խոցման կապակցությամբ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուսուցիչների օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ:
Ըստ AA-ի՝ նա կրկնել է, թե ինքնաթիռը խոցվել է «5 րոպեում 10 անգամ զգուշացնելուց հետո»: «Դրանից հետո միայն մեր F16-երը խոցել են ինքնաթիռը: Երկուսից՝ մեկը»,- ասել է Էրդողանը, ինչից հետո ներկաները սկսել են ծափահարել:
«Այս ամենը ծափահարության համար չէ, մենք չենք ցանկանում ականատես լինել նման երևույթների, սակայն, ավաղ, կրում ենք նման իրավիճակների տառապանքը, որի դեմ են մեզ կանգնեցնում: Թուրքիան ոչ մի երկրի նկատմամբ թշնամանք չունի, այդ թվում՝ իր հարևանների»,- հավելել է Թուրքիայի նախագահը: