|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դոնի Ռոստով կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղ:
Չալթրի հայկական համայնքը մեծ խանդավառությամբ է դիմավորել նրան. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը ծանոթացել է տեղի հայության գործունեությանը, կենցաղին, պատմությանը: Նա այցելել է Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցի, ապա ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված հայ ժողովրդի` պատմության ընթացքում տված բազմաթիվ զոհերին նվիրված խաչքարին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Այնուհետև Տ. Սարգսյանը եղել է Չալթրի պատմաազգագրական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանն ունի 8 հայկական գյուղ: Մյասնիկյանի շրջանում, ընդհանուր առմամբ, բնակվում է 30 հազար հայ, միայն Չալթրում` 15 հազար: Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հայր Տեր Թադևոս Հայբարյանը նշել է, որ այստեղ հայապահպանությունը բարձր մակարդակի վրա է. «Ընտանիքներում երեխաներին դեռևս մանկուց են սովորեցնում հայերենը, պահպանվում են հայկական ավանդույթները` սկսած արհեստներից վերջացրած ճաշատեսակներով»:
Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում է գտնվում նաև Նոր Նախիջևան հայկական քաղաքը: