կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 18:36
Աշխարհ

Անհրաժեշտ է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը

Անհրաժեշտ է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը

Հունիսի 26-ին Հոլանդիայի Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլերյանի հերոսական գործողության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը եւ Հոլանդիայի ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը:

Հատուկ հրավերով միջոցառմանը մասնակցել է Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դոկտոր Թեսա Հոֆմանը։ Ներկա է եղել նաեւ Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որն իր խոսքում նշել է. «Թեհլերյանի կրակոցը ոչ այլ ինչ էր, եթե ոչ անպատժելիությունը կանխելուն ուղղված գործողություն, ինչն ապացուցեց նաեւ գերմանական դատարանի վճիռը, որով նա ազատ արձակվեց: Այսօր ստեղծված են միջազգային տրիբունալներ, գործում է Միջազգային քրեական դատարանը` մարդկության դեմ գործած հանցագործությունների հեղինակներին դատաստանի առաջ կանգնեցնելու համար»։

Այնուհետեւ դոկտոր Թեսա Հոֆմանը ներկայացրել է ցեղասպանությունները դատապարտելու ձեւերը։ Նա նշել է երկու հիմնական կետեր՝

ա) Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդման գործում Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման անհրաժեշտությունը` նշելով, որ, ըստ օրենքի, պետությունն է, որ պետք է նման հարցեր հետապնդի,

բ) Հայոց ցեղասպանության հարցը պետք է բարձրացվի ու հետապնդվի միջազգային, ատյանների, օրինակ` Միջազգային քրեական դատարանի կողմից։