|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել։