|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «Էլսի ստիլ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ գրուպ» ՓԲԸ-ի, «Գազ ընդ գոու» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: