|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԿԳՆ-ում գոհ են տնօրենների հավաստագրման գործընթացի օբյեկտիվությունից: «Չի եղել գեթ մեկ հիմնավորված բողոքի դեպք` կապված օբյեկտիվության հետ: Ընդհանրապես չկան խոսակցություններ եւ փաստեր` նաեւ կոռուպցիոն երեւույթների հետ կապված»,- այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ հավաստագրման հետ կապված բոլոր գործընթացները գտնվում են հասարակական դիտորդների ուշադրության կենտրոնում, կատարվում են մամուլի, ԱԺ պատգամավորների եւ ընդդիմության ներկայությամբ, ինչն էլ ապացուցում է, որ գործընթացը շատ թափանցիկ է եւ բավական արդյունավետ է եղել:
Նախարարը տեղեկացրել է, որ տնօրենների հավաստագրում տեղի է ունենալու տարին երկու անգամ, հետեւաբար` սեպտեմբերի սկզբին կմեկնարկի ատեստավորման նոր փուլ:
Շուտով կսկսվի նաեւ անորոշ ժամկետով պաշտոնավարող տնօրենների` դպրոցներում անցկացվող ընտրությունների փուլը: Այդպիսիք հանրապետությունում 800-ից ավելի են: