Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Նախնական ուսումնասիրությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի տարածքում գոյություն ունեն քարածխի մեծ պաշարներ: Ներկա պահին քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի՞ տեխնոլոգիայով եւ միջոցներով կարելի է այն արդյունահանել:
ԼՂՀ եւ Հայաստանի էներգետիկները մեծ նշանակություն են տալիս այդ հանքավայրերին եւ այն կարծիքին են, որ դրանք հնարավորություն կտան ինչ-որ չափով դիմակայել էներգակիրների համաշխարհային գների աճին:
Հանքավայրերի հետազոտությունից երեւում է, որ քարածուխը հնարավոր է արդյունահանել բաց եղանակով: Մոտ ժամանակներս երկրաբանները կավարտեն իրենց աշխատանքը եւ հնարավորություն կստեղծվի ավելի կոնկրետ ծրագրեր մշակելու: