Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Մեր հասարակությունը քաղաքական գործընթացին վերաբերվում է որպես իրենից դուրս, իր հետ կապ չունեցող երևույթի` այն ընկալելով բամբասանքային պարզագույն կատեգորիաներով, մարդկային տիպերի, կենցաղային հարաբերությունների եւ դրանց էմոցիոնալ գնահատականների մակարդակով:
Տեղավորվելով այս նեղ կաղապարների մեջ՝ քաղաքական ուժերն էլ դարձել են ինքնաբավ, հասարակական շահերից ու պահանջմունքներից լիովին կտրված, զուտ իրար մեջ անձնական, տնտեսական կամ այլ շահերով կապված մարդկանց խմբեր: Արդյունքում՝ քաղաքական միջավայրն ապրում է իր, հասարակությունը՝ իր առանձին կանոններով:
Սա տխուր իրողություն է, որովհետեւ պետական իշխանության ձևավորման հարցում կարևորագույն գործոնը հասարակության պատասխանատվության գիտակցությունն է: Երբ կուսակցությունները չեն ընկալվում որպես ծրագրային ու գաղափարական ուղղվածությամբ հասարակական որոշակի շերտերի շահերը ներկայացնելու առաքելություն ունեցող միավորումներ, ընտրելու` քաղաքացու հիմնարար իրավունքը չի ընկալվում որպես իշխանության իրացման միջոց:
Հասարակությունը չի հասկանում, որ ինքը պատասխանատու է քաղաքական ընտրության համար եւ պահանջատեր է այն ուժից, որին իր ընտրությամբ կամ չընտրությամբ փաստացի բերել է իշխանության:
Քաղաքական ուժերն էլ, օգտվելով հանրային խեղաթյուրված այս ընկալումներից, հասարակությանը, հենց վերջինիս թույլտվությամբ, հիշում են ընտրությունից ընտրություն:
Եվ ցավն այն է, որ երկու կողմերն էլ համակերպվել են իրենց ստանձնած այս դերերի հետ:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։