Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Միքայել սրբազանին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները նիստից հետո։
Միքայել Սրբազանի պաշտպանական խումբը հայտնել էր, որ Միքայել Սրբազանի գործում որևէ հանցանք չկա։ Որևէ գործողություն չի նախապատրաստվել, անհասցե խոսքեր են, որոնք հետևանք չեն ունեցել։ 2024 թվականի Սրբազանի խոսքերի հիման վրա հիմա են քրեական հետապնդում նախաձեռնել։ Մենք դա որակել ենք որպես պատժիչ գործողություն։