Փոխարժեքներ
11 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է այս բարդ կացությունից դուրս գալու իր պատկերացումը, որի համաձայն՝ պետք է զերծ մնալ հրապարակային արտահայտություններից, որ հնարավոր լինի հանդարտ մթնոլորտում հարցերի լուծման ուղիներ գտնել։
Նա հիշեցրել է, որ պետությունն ու եկեղեցին անկախ միավորներ են՝ նույն ազգին ծառայության լծված, հետեւաբար, յուրաքանչյուրը պետք է ներքին ձեւով իրեն առնչվող հարցերը քննել եւ համապատասխան որոշումներ կայացնել։
Արամ Ա–ն ասել է, որ իր տեսակետը հայտնել է այլ կուսակցություններին, իր նույն պատկերացումը պիտի փոխանցի նաեւ Հայաստանի իշխանությանը։