Փոխարժեքներ
28 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Տարոն Սիմոնյանը Քննչական կոմիտեի դիմաց հանդես է եկել իրավական և քաղաքական գնահատականներով՝ անդրադառնալով Սրբազանի կալանավորման և ընթացող գործընթացների իրավաչափությանը։ Նրա խոսքով՝ այս ամենը լիովին քաղաքական բնույթ է կրում, իսկ իշխանությունները դա նույնիսկ չեն թաքցնում։ Նա հիշեցնում է, որ գործադիր իշխանության ղեկավարը բազմիցս ինքն է հայտարարել իր կամքի կենսագործման մասին, ինչը հակասում է Սահմանադրության՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին։
Սիմոնյանը նշում է, որ անցած տարի նույն հոդվածով առաջադրված գործողությունը դատախազությունը հանցակազմ չէր համարել, իսկ հիմա նույն փաստի հիմքով ձերբակալում են։ Ըստ նրա՝ Սրբազանի վարքագծից որևէ բան չի հուշում, որ նա կխոչընդոտեր քննությանը, ուստի կալանքը իրավականորեն անհիմն է։ Նա նաև ընդգծում է, որ նման գործողությունները խախտում են ՀՀ օրենքներն ու իրավունքի գերակայության սկզբունքը։
Մանրամասն՝ տեսանյութում։