|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ներկա պահին Հայաստանում փակ ճանապարհ չկա. «Երկիր»-ին հայտնեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Նա հավելեց, որ երկու օր առաջ հորդառատ անձրեւների պատճառով Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում տեղի ունեցած փլուզումը դեռ չի վերացվել, սակայն ճանապարհաշինարարները հենց նույն օրը ժամանակավոր ճանապարհ են բացել Մեղրի գետի երկայնքով:
Սակայն Ս. Տոնոյանը նաեւ հավելեց, որ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս անվտանգության նկատառումներով երթեւեկել այլընտրանքային` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով: