կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 22:23
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Քաղաքապետի ազգականը կալանավորվեց

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Քաղաքապետի ազգականը կալանավորվեց

Երեկ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել Գավառի բնակիչ 20-ամյա Լեւոն Զախարյանին, ով մեղադրվում է մի ուսանողի դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Նշենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Լեւոն Զախարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատավոր Վանիկ Վարդանյանը բավարարել է միջնորդությունը եւ երկու ամսով կալանքի որոշում կայացրել նրա նկատմամբ:

Երեկ մեզ հետ զրույցում գավառցիները պատմում էին, որ Լեւոն Զախարյանը այս տարվա մայիսի 21-ի երեկոյան Գավառի պետական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Բերկուտ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, նախ` ներսում, ապա դրսում` մուտքի մոտ, դաժան ծեծի է ենթարկել Գավառի բնակիչ, տեղի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Ալբերտ Ղարիբյանին: Արդյունքում ուսանողն ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղային սալջարդ, ներգանգային հեմատոմա, վերին ծնոտի եւ քթի կոտրվածք, նաեւ դեմքի սալջարդ:

Հ.Գ. Գավառցիները հույս են հայտնել, որ «գոնե այս անգամ ոստիկանությունն ու դատարանը օբյեկտիվ քննություն եւ դատաքննություն կանցկացնեն, եւ Գավառը տեռորի ենթարկող «Պալի» ազգականներւ անպատիժ չեն մնա»: