կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 02:00
Իրավական

Ներում ասվածն արդեն չի լինելու

Ներում ասվածն արդեն չի լինելու

Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Հովհաննես Թամամյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցին, նշել է, որ ոստիկանությունում պատրաստ են պատժել բոլորին, բայց այս պահին չի ուզում դա ուղղակի Թամամյանին վերագրել, որովհետեւ քննությունը դեռ շարունակվում է:

«Մենք առիթ կունենանք խոսելու քննության ավարտից հետո. Թամամյանի մեղքը թող հիմնավորվի: Գիտեք` այս պահին ինչի համար են նրան մեղադրում, սա էլ հիմնավորման կարիք ունի: Թող հիմնավորեն, թող դատարանի վճիռ լինի, որից հետո մենք կանդրադառնանք դրան: Իսկ ինչ վերաբերում է նման երեւույթներին եւ նույնիսկ ոչ նման հասարակական հնչեղություն ունեցող, պարզ ուզում եմ ասել` ցանկացած երեւույթ պատժելի է, ցանկացած: Ես ներում բառն արդեն հանում եմ իմ գործունեությունից, նկատի ունեմ մեր համակարգում, որովհետու հասկանում եմ` ինչքան շատ ներողամտություն, այնքան ռիսկերը շատանում են, որ մարդիկ իրենց թույլ կտան տարբեր ոտնձգություններ: Էսօր ժամանակները փոխվել են, եւ ուզում եմ, որ ոստիկանությունը հենց առաջին դիրքերում լինի` բարեփոխումների հետ կապված»,- ասաց ոստիկանապետը: