|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երեկ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Հանդիպումը սպասված էր, քանի որ Սերժ Սարգսյանը ամիսներ առաջ հայտարարեց, որ պետք է կանգնել գյուղացու կողքին` գյուղատնտեսության ոլորտը համատեղ ուժերով զարգացնելու համար:
Մեր աղբյուրների համաձայն՝ խորհրդակցությանը հրավիրվածների ցանկում ի սկզբանե նշված էր եղել «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի անունը, սակայն նրա՝ երկրից բացակայության պատճառով ցանկը վերանայվել է, եւ Արզաքանցյանի անունը փոխարինվել է նույն ընկերության գլխավոր տնօրեն, պատգամավորի եղբայր Լյովա Արզաքանցյանի անունով:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Տ. Արզաքանցյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ինքն արդեն երկու տարի է` կապ չունի «Գրեյթ Վելլի» ընկերության հետ: