կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 22:48
Առանց Կատեգորիա

Ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը

Ինչպես լուծել ԲՀԿ-ի հարցը

Իշխանության ¨ ՀԱԿ-ի միջ¨ սկսված «երկխոսության» սլաքներն իրականում ուղղված են ԲՀԿ-ի դեմ: Ստեղծվող իրավիճակը Սերժ Սարգսյան-ԲՀԿ հարաբերությունները ճշտելու, սրբագրելու խնդիր կարող են առաջացնել: Այս տարվա փետրվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը, երկար ու ծանր բանակցություններից հետո, ի վերջո ստորագրեց իշխող կոալիցիայի թարմացման մասին հայտարարությունը, որ նույնն է, թե ընտրություններից երկու տարի առաջ հանձն առավ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու պարտավորությունըՙ միայն այն պայմանով, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցության փոփոխություն չի լինելու, այսինքն` ունեցած երկրորդի կարգավիճակը չի կորցնելու: Դա եթե հաղթանակ չէր, ապա գոնե պարտություն էլ չէր: Հատկապես որ կոալիցիոն հայտարարությամբ կողմերը պայմանավորվել էին չմրցակցել միմյանց դեմ, իսկ նախընտրական պայքարը մղել ընդդիմության տեղերի հաշվին ավելի մեծ ներկայացվածություն ապահովելու միակ նպատակով:

Սակայն  նոր հասունացող իրավիճակում ԲՀԿ-ն կորցնում է իր այդ կարգավիճակը ¨ այն պահպանելու երաշխիքը, որովհետ¨ հիանալի հասկանում է, որ §երկխոսությունը¦ տեղի է ունենում հենց իր շահերի հաշվին: Պատահական չէր, որ նախագահի` ՀԱԿ-ին ուղղված համագործակցության առաջարկին անմիջապես հետ¨եցին ԲՀԿ-ի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե հակված են գալիք խորհրդարանական ընտրություններին գնալ առանձին ցուցակով: Չնայած սա կոալիցիոն հուշագրի տառին ¨ ոգուն բացարձակապես հակադրվող մոտեցում էր, սակայն եթե երկխոսության խորացման դեպքում ԲՀԿ-ն շարունակի իր ներկայիս կարգավիճակով մնալ կոալիցիայի ներսում ու համաձայնի ընտրություններին գնալ կոալիցիոն միասնական ցուցակով, վերջնականապես օեկացվելու է:

Առանձին ցուցակով հանդես գալու մասին հայտարարություններն ուղերձ էին հանրապետության նախագահին` շատ չտարվելու ՀԱԿ-ի հետ սիրախաղերով: Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, որ դա իշխանության տակ խնամքով թաքնված ռումբ է: Եթե պայթեց, պայթելու է ողջ իշխանական, օլիգարխիկ համակարգը` անխուսափելորեն հանգեցնելով ՀԱԿ-ի փառահեղ հաղթանակին: Նա ԲՀԿ-ին ամեն կերպ համոզելու է, որ սկսված երկխոսությունն իրականում ժամանակ ձգելու ¨ դրա արդյուքնում ՀԱԿ-ին քամելու խնդիր է լուծում` ի շահ ողջ կոալիցիայի: Ու քանի դեռ այդ երկխոսությունը համագործակցության առումով կոնկրետ դրս¨որումներ, արդյունքներ չի ունեցել, ԲՀԿ-ն գործընթացներին ուշադրությամբ կհետ¨ի որպես դիտորդ` թեր¨ս մերթ ընդ մերթ ուժեղացնելով շնչառությունը նախագահի թիկունքին:

Բայց դա դեռ հարցի լուծում չէ: Եթե «Բարգավաճ Հայաստանը» ցանկացած պահի որոշի ինքնուրույն խաղալ, անմիջապես քաղաքական դաշտում նորՙ երրորդ, արդեն բավական լուրջ պոտենցիալ ունեցող բ¨եռ ձ¨ավորվելու նախադրյալներ կստեղծվեն: ԲՀԿ-ն կարող է համախմբել բոլոր այն ուժերին, որոնք, ունենալով դիմագիծ ¨ որոշակի կշիռ, դուրս են մղվել իշխանություն-ՀԱԿ երկխոսության ձեւաչափից: Իսկ ԲՀԿ-ի ներգրավվածությամբՙ նման զարգացումներն ընկալվելու են որպես նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարյանի վերադարձին ուղղված քայլեր: Մի բան, որ հավասարապես չի բխում ո՛չ ՀԱԿ-ի, ո՛չ ՀՀԿ-ի շահերից: Անկախ այն բանից, թե այս երկու ուժերն ինչպիսի փոխհարաբերությունների մեջ կլինեն, միայն այն փաստը, որ գրեթե նույնական դիրքրոշումներ ունեն ղարաբաղյան ¨ հայ-թուրքական թնջուկների կարգավորման առումով, այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այդ մոտեցումների վերաբերյալ հասարակական միասնական դրական ընկալում կա: Եթե նկատի ունենանք, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքական կուրսին Ռոբերտ Քոչարյանը դեմ է նույնքան, որքան 1998-ինՙ Լ¨ոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը, ապա ԲՀԿ-ի առանձնանալը դիտարկվելու է իբր¨ այդ ալյանսի ձ¨ավորման դեմ ուղղված նախաձեռնություն:

Դա թույլ չտալու համար Սերժ Սարգսյանի ձեռքին կա մի կար¨որ «գործիք»` իրավապահ մարմիններին իջեցված` մարտի 1-ի գործի վերանայման հրահանգը: Մի կողմից այն ՀԱԿ-ի պահանջների կատարմանն է ուղղված: Բայց մյուս կողմից` մահակ է թե Ռոբերտ Քոչարյանի, թե նրա տրամադրության տակ հայտնվելու հնարավոր խնդիր ունեցող ԲՀԿ-ի գլխին: Սակայն անգամ այդ մահակը չի կարող երաշխավորել իշխանության ամբողջականության պահպանումը: Չի կարելի մոռանալ, որ նախկինում ընտրությունների ելքի վրա ազդող հիմնական օլիգարխիկ-ֆինանսական ռեսուրսների մի մեծ մասը, որպես հավելյալ շտեմարան, հանգրվանել է ԲՀԿ-ում: Այդ ռեսուրսի կորուստը ընտրություններում կարող է շատ թանկ նստել գործող իշխանության վրա:

Գ¨որգ ԱՂԱԲԱԲՅԱՆ