կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-13 23:01
Աշխարհ

Մերձդնեստրի հարցը լուծել առանց Ռուսաստանի

Մերձդնեստրի հարցը լուծել առանց Ռուսաստանի

ԱՄՆ-ը պնդում է, որ ռուսաստանյան զորքերը դուրս բերվեն Մոլդովայից. երեկ Քիշնեւում հայտարարել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը:

Նա ընդգծել է, որ ներկայումս ռուսաստանյան զորքերի` Մոլդովայի մերձդնեստրյան տարածաշրջանում տեղակայված լինելը միջազգային նորմերի խախտում է, տեղի է ունեցել մոլդովական պաշտոնական իշխանությունների կամքին դեմ, ինչը երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է:

Ըստ սենատորի` Մոսկվայի ներկայիս դիրքորոշումը չի նպաստում մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը:

Մակքեյնի հայտարարությունը հնչել է հունիսի 10-ին Քիշնեւում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած դիվանագիտական սկանդալի ֆոնին: Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Տիրասպոլի ներկայացուցիչ Վլադիմիր Յաստրեբչուկին ներկայացրել են որպես Մերձդնեստրի արտգործնախարար, այլ ոչ թե քաղաքական ներկայացուցիչ, ինչպես ընդունված է ներկայացնել այդ հակամարտության կարգավորման դիվանագիտական պրակտիկայում: Դրանից հետո Մոլդովայի ԱԳՆ ներկայացուցիչները լքել են ՌԴ դեսպանատունը, նրանց հաջորդել են ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների դիվանագետները եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները. տեղեկացնում է mignews.com-ը: