|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 23 անօդաչու Կուրսկի մարզի երկնքում, 11 անօդաչու` Ռոստովի մարզի երկնքում, 6 անօդաչու` Բրյանսկի, 3 անօդաչու` Բելգորոդի, 3 անօդաչու` Մոսկվայի մարզի, այդ թվում՝ 2 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, 2 անօդաչու` Ղրիմի Հանրապետության և 1-ական անօդաչու Մորդովիայի Հանրապետության և Կալուգայի մարզի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։