|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Apple ընկերության iTunes օնլայն խանութում վաճառքի է հանվել հայատառ iTetr Armenian Keyboard ստեղնաշար, որը նախատեսված է iPhone-ի, iPad-ի եւ iPod Touch-ի համար: Այն պատրաստել է ամերիկյան FunCraft ընկերությունը, որը հետագայում էլ պատրաստվում է ուրախացնել հայ սպառողներին իր հայալեզու նախագծերով:
Նշենք, որ iTetr-ի շնորհիվ կարելի է ցանկացած ծավալի տեքստ մուտքագրել, պատճենել ու օգտագործել ցանկացած տեղում, օրինակ` SMS-ում, Twitter-ում, Facebook-ում եւ այլն: iTetr-ի դիզայնը լավ ծանոթ է` հիշեցնում է Notes-ը:
Ի դեպ, մեր` հայերիս կողմից ամենաշատը կիրառվող Phonetic դասավորությունը պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները եւ ունի լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու եւ այլ հնարավորություններ: