Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի. օրերս հայտարարեց ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Ավելին, նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ նույնիսկ արձանագրվել է, որ սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի:
Հետաքրքրիր է, որ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բառացիորեն մեկ ամիս առաջ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանի իշխանությունների հետ քննարկում են գարնանը գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը:
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը 17 տոկոսով բարձրացրեց Հայաստան մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը` դարձնելով 180 դոլար (մոտ 65 հազար դրամ): Արդյունքում բնակիչների կողմից սպառվող 1 խորանարդ մետր գազի գինը կազմեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն:
«Հայաստան մուտք գործող էներգակիրների գնի փոփոխություն առայժմ չի լինի, բայց եթե նույնիսկ գազ գնի փոփոխություն արձանագրվի, ապա հավաստիացնում ենք, որ սպառողների համար գազի սակագինը մինչեւ տարեվերջ կմնա նույնը, այսինքն` 132 դրամ 1 խմ-ի դիմաց»,- ԵՐԿԻՐ-ին ասացին «Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փաստորեն, «Հայռուսգազարդը» պատրաստվում է գազի սակագինը պահել իր ներքին ռեսուրսի հաշվին: Այդ դեպքում, հարց է առաջանում` եթե դա հնարավոր էր, ապա ինչո՞ւ ընկերությունը նույն կերպ չվարվեց նաեւ նախորդ տարվա ապրիլի 1-ին: