Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից հետաքրքրվեցին գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին: Նախարարը նշեց, թե ռուսական կողմը դրականորեն է տրամադրված, և հույս հայտնեց, որ սեղմ ժամկետներում կկարողանան պատասխան ստանալ ռուսական կողմից:
«Աշխատանքային առողջ մթնոլորտ է, ու քննարկումներ են գնում: Երբ մեկը մի բան է վաճառում, շահագրգռված է լինում մաքսիմալ բարձր գնով վաճառել, իսկ գնորդը՝ հակառակը: Այստեղ շահերի բախման խնդիր է, և այդ հարցերը քննարկվում են»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է հարցի պատասխանը հստակեցվի այն ժամանակ, երբ Դմիտրի Մեդվեդևը ժամանի Հայաստան, Յոլյանը պատասխանեց. «Ախր ինձ էնպիսի հարցեր եք տալիս... Ամեն ինչ հնարավոր է էս կյանքում, ես ի՞նչ պատասխանեմ»:
Նախարարը հավաստիացրեց, թե գազի գնի վերաբերյալ բանակցություններն ընթանում են ոչ թե սահմանին իջնելու, այլ սպառողների համար իջեցնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Իրանից Հայաստանով Վրաստան գազ տեղափոխելու հարցին, Լևոն Յոլյանը նշեց, որ ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս երկրների՝ Հայաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում, որտեղ քննարկվելու է այդ հարցը, ինչպես նաև էներգետիկ համակարգում Հայաստանին ակտիվորեն ներգրավելու հարցը: