|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ընդդիմության հետ համագործակցելու հարցում առաջինը լինել եւ «լիցքաթափման քայլեր» կատարել:
«Ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»,- ասել էր նախագահը:
Երեկ արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ առաջարկությունների մասին է՝ նախարարին տրված հանձնարարականը եւ արդյո՞ք, «լիցքաթափման քայլեր» ասելով, նկատի են առնվում մարտիմեկյան իրադարձություններից հետո ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու մեխանիզմները:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը տեղեկացրեց, որ նախարար Հրայր Թովմասյանը հանրապետությունում չէ, եւ ինքը չի կարող ասել, թե ինչ հանձնարարականի մասին է խոսքը: