Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ընդդիմության նախանշած «ջրբաժանը» այսօր չէ, որ լինելու է: Այն տեղի ունեցավ այս տարվա մարտի 17-ին, երբ Տեր-Պետրոսյանը, հրաժարվելով հանրահավաքին եկած հանրության սպասելիքները քիչ թե շատ արտացոլող 15 պահանջներից, դրանցից օրակարգում թողեց ՀԱԿ-ի քաղաքական ակնկալիքներն արտացոլող երեքը:
Հնարավորություն տալով կատարել այդ երեք ամորֆ պահանջները` ՀԱԿ-ը մի կողմից իշխանության հետ գործարք սկսելու նախադրյալներ ստեղծեց, մյուս կողմից՝ հուսախաբ արեց այն մարդկանց, ովքեր իրենց խնդիրների լուծումը կապել էին ՀԱԿ-ի հայտարարած իշխանափոխության հետ:
Հասարակական պահանջներից այս հեռացումն էր իրական ջրբաժանը. դա ջրբաժան էր իշխանության հետ գործարքի գնալու պատրաստակամ ՀԱԿ-ի և հրապարակում հավաքված ու արմատական պահանջներ ներկայացնող ժողովրդի միջև:
2007թ. Տեր-Պետրոսյանը ժողովրդին առաջարկում էր իրեն՝ որպես գործիք, օգտագործել երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար: Այսօր ինքը ժողովրդին օգտագործեց՝ բավարարելու իր եւ իր թիմի քաղաքական հավակնությունները՝ գործարք կնքելով այն վարչակարգի հետ, որին հեռացնելու լոզունգներով էր hետ եկել: 2
011-ի մարտի 1-ին ՀԱԿ-ի հանրահավաքին նրա ժողովուրդն էր Մատենադարանի հրապարակում: Բայց թե ո՞ւմ ժողովուրդն է լինելու Կոնգրեսի այսօրվա հանրահավաքում, արդեն դժվար է ասել...