կարևոր
1108 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-10 14:37
Քաղաքական

Առաջիկայում դուրս ենք գալու հրապարակ ու ավարտենք սկսածը. Սրբազան

Դեկտեմբերի 10-ը նաև Արցախի Սահմանադրության օրն է, որը խոսում է այն կայացած պետության մասին, որ մենք ունեինք: Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած փակ նիստից հետո այս մասին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Արքեպիսկոպոսը շեշտեց՝ մեծ հույս ունի, որ գործադրվող ջանքերի և աշխատանքի շնորհիվ կվերականգնվի այս օրվա խորհուրդը: 

«Տարօրինակ չէ, որ ՀՀ-ի ներկա իշխանությունների կողմից որևէ ուղերձ այդպես էլ չի հնչել: Իրենք բազմիցս վկայել են այն մասին, որ Արցախն իրենց համար գոյություն չունի…թեպետ բոլորից շատ հենց նրանք էին Արցախի մասին խոսում: Մեզ մնում է միայն նրանց անընդհատ հիշեցնել Արցախի մասին: Մեր առաջնային խնդիրն է՝ հնարավորն ու անհնարն անել, որպեսզի վերականգնվի կորցվածը»,-ասաց սրբազանն ու շեշտեց՝ աշխարհն էլ վկայել է այն մասին, որ մենք կորցրածը վերագտնելու հնարավորությունն ունենք, սակայն դրա համար միակ խոչընդոտը ՀՀ ներկա իշխանություններն են: 

«Մեզ համար նաև ամոթ է, որ մինչև այսօր Բաքվի բանտերում են գտնվում Արցախի ռազմաքաղական ներկայացուցիչները: Նրանք այն մարդիկ էին, որոնք մեր պետության ու Սահմանադրության կայացման հիմքերում են եղել», - ընդգծեց սրբազանը:

Մանրամասն՝ տեսանյութում։