Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը համաձայն չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի եւ նույն կուսակցությունից կոնգրեսական Ուիփ Սթենի Հոյերի մեկնաբանությանը, թե ինչու Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձեւը չի ներկայացվել Ներկայացուցիչների պալատի վերջին լիագումար նիստի քննարկմանը:
Փելոսին եւ Հոյերը մշտապես պաշտպանել են հայկական բանաձեւերը, սակայն այդ անգամ նշել են, որ բանաձեւի կողմնակիցների թիվը բավարար չէ այն ընդունելու համար, հետեւաբար բանաձեւը չընդունելը լուրջ պարտություն կլինի եւ կարժանանա Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների ծափողջյուններին:
«Մենք բարձր ենք գնահատում Նենսի Փելոսիի եւ Սթենի Հոյերի ջանքերը, սակայն չենք կիսում նրանց այն կարծիքը, թե բանաձեւը չուներ բավարար թվով կողմնակիցներ: Ընդհակառակը` բանաձեւին սատարող բավարար թվով կոնգրեսականներ կային եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ուներ իրավասություն ու իշխանություն` այն քվեարկության դնելու»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: