կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 06:38
Հասարակություն

Պարզաբանում են

Պարզաբանում են

Նախորդ շաբաթ ԵՐԿԻՐ-ն անդրադարձել էր Վանաձորի Սուրբ Նարեկ մանկական հիվանդանոցի դեմ ծնողների բողոքներին: Թերթի ապրիլի 21-ի համարում գրել էինք, որ ծնողներից դեռ մուտքի մոտ 5000-ական դրամ են գանձում, հետո միայն թույլ տալիս մտնել այս կամ այն բժշկի մոտ: Նաեւ նշել էինք, որ մեր բոլոր ջանքերը` պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատել հիվանդանոցի տնօրենի հետ, ձախողվել էին:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն այսօր մեր թերթին ասել է, որ պատճառը ծնողների անիրազեկությունն է: «Առաջնային բուժօգնությունը բոլորի համար անվճար է, իսկ 0-7 տարեկանների սերտիֆիկատը տարածվում է հիվանդանոցային ծառայության վրա: Եթե մայրիկները չեն գնում պոլիկլինիկա` այնտեղից համապատասխան ուղեգիր վերցնելու, այլ երեխաներին տանում են ուղիղ հիվանդանոց, դա արդեն դառնում է վճարովի ծառայություն: 5000 դրամը ոչ թե մուտքի գումար է, այլ հենց այդ վճարն է»:

Շ. Հունանյանը նաեւ նշեց, որ այդ ամենը ինֆորմացիայի պակասից է. մայրերը հաճախ գնում են ոչ թե առաջնային օղակ, այլ միանգամից` հիվանդանոց: