|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Այս տարի պաշտոնապես առաջին անգամ ջահերով երթին կմասնակցեն նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:
Ամենամյա ջահերով երթը կմեկնարկի այսօր` ժամը 20:00-ին` Ֆրանսիայի հրապարակից: Նախքան երթի մեկնարկը` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ ներկայացուցիչները հանդես կգան ելույթներով: ՀՀ շուրջ 13 քաղաքներում նույնպես կկազմակերպվեն երթեր:
Ինչպես տեղեկացրեց Ա. Ղազարյանը, իրենք կոչ են անելու ՀՀ իշխանություններին` «գերեզմանել հայ-թուրքական արձանագրությունները»:
«Հայ երիտասարդությունը ամենամյա երթից քաղում է դասեր` նպատակ ունենալով կերտել միացյալ Հայաստան: Ամեն տարի անձրև է տեղում այդ օրը, ինչն ամենեւին էլ չի ազդում երթի մասնակիցների քանակի վրա»,- ասաց Ա. Ղազարյանը: