Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում մեկնարկել է արդեն ավանդական դարձած ջահերով երթը, որը կավարտվի Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրում: Կեսգիշերն անց կսկսվի «Հսկման գիշերը»:
Այս տարի երթը մեկնարկեց ոչ թե «Ազատության», այլ նրա հարակից «Ֆրանսիայի հրապարակից»:
Հազարավոր մարդիկ դրոշներով ու պաստառներով այս պահին երթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ:
Մինչ երթի մեկնարկը հավաքվածներին դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ ջահերով երթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, իսկ կրակը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին եւ միասնականությունը, ինչպես նաեւ ժողովրդի հավերժական պայքարը:
«Մենք պետք է սովորենք հարաբերվել թուրքերի հետ, նրանց հետ խոսել հավասարը հավասարի պես: Մեզ պետք չէ թուրքերի կեղծ ներողությունը, մենք իրական հատուցում ենք պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ ջահերով երթը տարեց տարի ավելի ու ավելի շատ քաղաքներ է ներառում` Մոսկվա, Լոս-Անջելես, Թբիլիսի, Ստեփանակերտ եւ Հայաստանի 13 քաղաքներ:
Ամփոփելով` նա նշեց, որ Ցեղասպանությունը զրկեց մեզ մարդավայել ապրելու իրավունքից եւ Հայաստանի ներկայիս վիճակը բացասական բոլոր առումներով Ցեղասպանության հետեւանք է: Բայց հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել նոր հնարավորությունների եւ ապագայի համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ