Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ երեկ ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղակայված իր գրասենյակում հրատապ հավաք է կազմակերպել` 2008 թվականի մարտի 1-ի թեմայով:
Ըստ թերթի տեղեկությունների` հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ԵՐԿԻՐ-ին հայտնեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը նշյալ ժամանակում Հայաստանում չի եղել: