Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
Ադրբեջանի իշխանություններն արշավ են սկսել ընդդեմ ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի, քանի որ վերջինս քննադատել է իշխանությունների գործողությունները ընդդիմության` ապրիլի 2-ին կայացած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Միլի մեջլիսի վերջին նիստում «Մայր հայրենիք» կուսակցության առաջնորդը Բրայզային «հայամետ» է անվանել, իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը ԱՄՆ դեսպանի հայտարարությունը գնահատել է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: