կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 22:32
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Չվո՞ւմ է

ՀՐԱՊԱՐԱԿ. Չվո՞ւմ է

Շրջանառվող տեղեկություններով՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը մասնակի տեղափոխում է բիզնեսը Հայաստանից:

Ըստ որոշ տեղեկությունների` նա հանել է իր օդանավերի մի մասը Հայաստանից՝ տեղափոխելով Լեհաստան եւ Կիպրոս:

Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք պարոն Բաղդասարովին, ով, իր խոսքերով, «գուբերնատորի մոտ էր», թերեւս Ռուսաստանում, սակայն չկարողացանք պարզել, թե որ գուբերնիայում:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ Դուք Ձեր բիզնեսը տեղափոխում եք Հայաստանից, Բաղդասարովը պատասխանեց. «Ոչ, տակովը նետու: Ոչինչ չենք փոխում: Հայաստանում ենք մնում, բացի դրանից, բիզնես ենք դնում այլ երկրներում»:

«Այսինքն` ճի՞շտ է, որ Կիպրոսում եւ Լեհաստանում բիզնես եք դնում» հարցին Բաղդասարովը հայտարարեց. «Չէ, չէ»:

Թե որտեղ է բիզնես սկսում, չպատասխանեց. «Էտո կոմերչեսկայա տայնա»: