|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկել առկա խնդիրները:
Նախագահն ընդգծել է գյուղի զարգացման անհրաժեշտությունը` ե'ւ սահմանամերձ գոտու զարգացման, ե'ւ հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հայրենադարձության խթանման տեսանկյունից:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը եղել է նաեւ շրջանի Մատաղիս բնակավայրում եւ Թրղե գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակներում, ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: