|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ՆԱՏՕ-ն շարունակում է ռազմական ճնշումը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակազմի վրա, թեեւ լիբիական կառավարությունն առանց նախապայմանների բանակցության եւ հրադադարի կոչ է անում:
Ինչպես տեղեկացնում է Sky news հեռուստաալիքը, կոալիցիոն օդուժը դարձյալ ռմբակոծել է Քադաֆիի նստավայրը: Վաշինգտոնը համարում է, որ չի կարելի վստահել Լիբիայի իշխանությունների առաջարկներին, քանի որ դրանք գործողություններով չեն ապացուցվում. Դովիլում ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը: Նա ընդգծել է, որ Քադաֆին չի կատարում ՄԱԿ-ի պահանջները:
Իսկ գնդապետ Քադաֆին, փախչելով ռմբակոծություններից, արդեն «պարանոիկ է դարձել», նա թաքնվում է Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում. տեղեկացնում է The Telegraph-ը` վկայակոչելով լիբիացի դիվանագետների: