|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից երեկ հաստատեցին, որ նոյեմբերի 28-30-ը Էջմիածնում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին կմասնակցի նաեւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Վահրամ քահանա Մելիքյանը «Ազգ»-ի հետ զրույցում չմանրամասնեց, թե նիստի ընթացքում ինչ հարցեր են քննարկվելու, սակայն չբացառեց, որ գուցե միջոցառման շրջանակներում տեղի ունենա երկու երկրների կրոնական առաջնորդների հանդիպումը:
Ավելի վաղ Կովկասի մահմեդականների առաջնորդը Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հնարավոր է համարում հանդիպումը Հայոց կաթողիկոսի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին Բաքվում` համաշխարհային կրոնական գագաթաժողովի շրջանակներում կայացավ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի, Գարեգին Երկրորդի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Փաստաթղթում նշվում էր, որ կրոնական առաջնորդները ողջունում են կողմերի բարի կամքի դրսեւորումները, ռազմագերիների ազատ արձակումն ու քաղաքական եւ կրոնական գործիչներին կոչ են անում ակտիվացնել ջանքերն այդ ազնիվ ու մարդասիրական գործընթացում: