կարևոր
1492 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 12:56
Հասարակություն

Ընդամենը 1-2 օր առաջ, ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական Եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն․ Սևակ Խաչատրյան

Ընդամենը 1-2 օր առաջ, ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական Եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն․ Սևակ Խաչատրյան

«Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը գրոմ է․

«Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն արտերկրում դժգոհում և բողոքում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, դրան անմիջապես հաջորդում է ռեպրեսիաների ալիքը Փաշինյանի կողմից։

Կհիշեք, որ Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ նույն Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից։ Այսօր օրը բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների հերթական լուրերով՝ Արագածոտնի թեմի հոգևոր այրերի ձերբակալությամբ։

Մեկ անգամից փորձեք գուշակել՝ ընդամենը 1-2 օր առաջ, ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական Եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր իրականության մասին»։