|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Տարաբնույթ հավելումների եւ դրամական օգնությունների փոխարեն զինվորական կենսաթոշակ ստացող անձանց այսուհետ կտրվի մեկ միասնական օգնություն:
Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նաեւ հայտնեց, որ եթե նախկինում զինվորական կենսաթոշակ ստացողներին հատկացվող օգնությունները նշանակվում էին տարբեր պետական մարմինների կողմից, ապա այսուհետեւ դրանք նշանակվելու են մեկ մարմնի կողմից:
«Զինվորական կենսաթոշակ ստացողն այսուհետ կիմանա, թե պետությունից ինչպիսի աջակցություն է ստանում»,- նշեց նախարարը: