Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոտ 10-15 տարի առաջ սեռական առաջին հարաբերություններ ունենալու` տղաների տարիքը միջինում կազմում էր 18 տարեկան, իսկ այսօր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տարիքը 15-16-ն է: Իսկ աղջիկների դեպքում եղել է 20 տարեկանից բարձր, այժմ` 17-18:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը եւ հավելեց, որ պատճառը ոլորտի նկատմամբ գերհետաքրքրությունն է, քանի որ այն որոշակիորեն փակ է:
Բժիշկների` իրենց այցելուների շրջանում արած հետազոտությունը ցույց է տալիս նաեւ, որ տղաների գրեթե 60 տոկոսն առաջին սեռական հարաբերությունը ունենում են վճարովի ծառայություն մատուցող կանանց հետ:
Ինչպես նշեց Վրեժ Շահրամանյանը, Երեւանի մի քանի դպրոցում անցկացվել են անանուն հարցումները ցույց են տվել, որ 15-16 տարեկան տղաներն արդեն ունեն սեռական կյանքի փորձ, սակայն թե ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ ինֆորմացիայի ազդեցության տակ են վարում նրանք այդ կյանքը, հարցի մյուս կողմն է:
Նույնը չի վերաբերում մարզերին. այնտեղ տարիքային ցուցանիշն անփոփոխ է` չի նվազել: