Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով երեկ աշխատանքային այցով մեկնել է Թեհրան. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԻԻՀ նախագահին և ժողովրդին Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին:
ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը և հանդես եկել շնորհավորական խոսքով:
Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ տոնոմ են գարնան զարթոնքը, մենք` որպես Տյառնընդառաջ, իրանցիները` որպես Նովրուզ, Հայաստանի նախագահն ասել է. «Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձևավորվել է Հայաստանի, Իրանի և մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև։ Հենց դրանք են կազմել հայ-իրանական դարավոր դրացիության ու բարեկամության ամուր հիմքերը, որ Հայաստանի անկախացումից ի վեր վերածվեցին երկու պետությունների միջև լիարժեք գործընկերային միջպետական հարաբերությունների»: