Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր հացադուլն այնքան, որքան Աստված նրան կամք կտա: Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ինքը երբեք չի խոսել ո'չ ժամկետների, ո'չ էլ անժամկետության մասին:
«Թեեւ կա ժողովրդական հստակ պահանջ, որին ես միանում եմ, ես ինքս 1001-րդ անգամ որոշել եմ պաստառի վրա չգրել այդ պահանջները, ես ելույթ եմ ունեցել եւ ներկայացրել իրավական, քաղաքական եւ արտաքին հիմնախնդիրները, որն այս օրը օրհասական են դարձնում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե իշխանության կողմից ի՞նչ քայլ պետք է արվի, որպեսզի ինքը դադարեցնի իր կյանքը վտանգի ենթարկելը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Եթե գործող իշխանությունը ցանկանում է քայլ կատարել, առաջարկ անել, ես պատրաստ եմ դիտարկել դա: Բայց ես չունեմ ո'չ նվազագույն, ո'չ էլ բարձրագույն շեմ կամ պահանջ»:
Հարցին, թե պահանջներ ու խնդիրներ միշտ էլ կային, ինչո՞ւ որոշվեց հենց այսօր հացադուլ անել եւ ոչ ավելի վաղ, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հարգելով բոլոր նախագահներին, նաեւ ընդդիմանալով նրանց տարբեր չափով եւ պատճառներով` ես համարում եմ, որ երկիրն օրհասական վիճակի բերել է հենց այս նախագահությունը, եւ դրա համար իմ հացադուլը, իմ «ազատության ծոմը» որոշված է անել այս պահին եւ ոչ թե տարիներ առաջ»:
Նա հավելեց նաեւ, որ ժամանակն է արդեն, որ պետությունը նոր այլընտրանքային իշխանություն ունենա: Իսկ այլընտրանքը ներկայիս երիտասարդ սերնդի մեջ է: