Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը պայմանավորվածություն ուներ ՀԱԿ-ի հետ` Ազատության հրապարակին վերատիրանալու վերաբերյալ: Եղան լուրեր, թե «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ հանդիպում եղել, որի ժամանակ էլ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց այդ ամենը` ասելով, թե մարտի 3-ին կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած դեպքից հետո, երբ կուսակցության վարչության արտահերթ նիստն է եղել, իրենց, առանց որեւէ նախնական պայմանավորվածության, այցելել են ՀԱԿ-ից, հայտնել են իրենց զորակցությունն ու հարցրել Անահիտ Բաշխյանի առողջական վիճակի մասին:
«Ես կարծում եմ, որ ովքեր վկա եղան երեկվա անցուդարձին Ազատության հրապարակում, կարող են եզրակացնել, որ իմ` Ազատության հրապարակում ծոմ պահելու որոշումը կապ չուներ որեւէ այլ մեկի հետ եւ կապ չուներ անգամ Ազատության հրապարակին վերատիրանալու հետ: Ուղղակի սա մի քաղաքացու մուտքն էր իրեն պատկանող հրապարակ»,- ասաց Ր. Հովաննիսյանը: