|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի հատուկ մեքենաներն այսօր ավարտել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երրորդ էներգաբլոկը ջրով սառեցնելու աշխատանքները: Այդ ամենախնդրահարույց էներգաբլոկի մոտակայքում աշխատել է 7 զինվորական մեքենա, որոնք երկրաշարժից վնասված շինության ճեղքերից հաջորդաբար ներս են լցրել մոտ 50 տոննա ջուր:
Երկրի պաշտպանության նախարար Տոսիմի Կիտաձավայի կարծիքով` երեկ զինվորական ուղղաթիռներից իրականացված նույնատիպ գործողությունը որոշակի արդյունք է տվել, եւ հաշվի առնելով դա` անհրաժեշտ է շարունակել այդ աշխատանքները:
Ատոմակայանի տարածք է ուղարվել նաեւ Տոկիոյի հրշեջ վարչության էլիտար ջոկատը, որի մեքենաները հարմարեցված են բարձր ռադիոակտիվությամբ գոտիներում աշխատանքներին:
Մասնագետները նշում են, որ երեկ եւ այսօր իրականացված գործողությունների շնորհիվ ռադիոակտիվությունը փոքր-ինչ նվազել է, սակայն վիճակը դեռ կայուն չէ, եւ հարկավոր է աչալուրջ լինել: