|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ադրբեջանն իսկապես երեք հայ ռազմագերիների վերջերս տեղափոխել է երրորդ երկիր. ԵՐԿԻՐ-ի խնդրանքով այս տեղեկատվությունը հաստատեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երեւանյան գրասենյակը` միաժամանակ նշելով, որ երրորդ երկրի ռազմագերիներին հանձնելու գործընթացը դուրս է իրենց մանդատից, իրականացվում է ՄԱԿ-ի միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայըլովին, տեղեկություն էին տարածել, թե 2009 թվականի փետրվարին կամավոր կերպով ադրբեջանական կողմին հանձնված 3 հայ զինվորները` Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը, Վարդան Սարգսյանը, իրենց իսկ ցանկությամբ վերջերս տեղափոխվել են երրորդ երկիր:
Սայըլովը նաեւ հայտնել էր, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են 3 հայ ռազմագերիներ եւ 6 քաղաքացիական անձինք: