Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թերթի տեղեկություններով` ՀՀ իշխանական լրատվամիջոցներին հրահանգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի դեմ սկսել հակաքարոզչություն` փորձելով դեսպանին մեղադրել Հայաստանի ներքին կյանքին միջամտելու համար:
Պատճառը փետրվարի 28-ին Մարի Յովանովիչի` ԵՊՀ-ում ունեցած հայտնի ելույթն է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման անհրաժեշտության վերաբերյալ: Յովանովիչի պատասխանը չուշացավ: Երեկ նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիակայանին` ասելով.
«Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի Սահմանադրությամբ: Այն շատ հստակորեն սահմանում է ե'ւ հավաքների ազատությունը, ե'ւ մամուլի ազատությունը, ե'ւ օրենքի իշխանությունը: Դրանք Հայաստանի ժողովրդի իրավունքներն են, ինչը գրված է Սահմանադրության մեջ, եւ ես կարծում եմ, որ դրանք կարեւոր արժեքներ են»
Իսկ նրա դիտարկումը, թե «կառավարությունն է ժողովրդի համար, այլ ոչ թե հակառակը», մեկնաբանության կարիք թերեւս չունի: