կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-08 11:48
Հասարակություն

Ադրբեջանցիները «մանթոյից» են սրում իրավիճակը. Դավիթ Բաբայան

Ադրբեջանցիները «մանթոյից» են սրում իրավիճակը. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ընդգծեց, որ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: «Եթե սահմանին վերջին օրերին գրանցված խախտումները համեմատենք, օրինակ, մարտ ամսին, երեք-չորս տարի առաջ տեղի ունեցած խախտումների հետ, կարող ենք ասել, որ խախտումներն այժմ ավելի քչացել  են՝ քանակական և որակական առումով»,- ասաց նա:

Ըստ Բաբայանի` դա, իհարկե, չի նշանակում՝ հակառակորդը հրաժարվել է ապակառուցողական կեցվածքից: «Լինելով ֆաշիստական, նացիստական պետություն՝ Ադրբեջանը պետք է ստոր քայլերի դիմի, որևէ նորություն չկա:  Որևէ արմատական փոփոխություն չկա, կան որոշ հանգամանքներ, որոնք մի քիչ նպաստում են, որ այդպիսի պահվածք ունենան, որովհետև Ադրբեջանը թևակոխում է տնտեսական ճգնաժամի փուլ»,- ընդգծեց նա, ապա հավելեց, որ Ալիևն արտաքին թշնամու կերպար ստեղծելով է սեփական երկրի հասարակությանը շեղում ներքին խնդիրներից:

Բաբայանի խոսքով՝ հայկական կողմը մշտապես պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն անկանխատեսելի քայլեր անեն:

«Նախ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ նրանք ի վիճակի չեն, և նրանց բոլոր պլանները ձախողվեցին: Ապա` Երևանում տեղի ունեցած ռազմական շքերթից հետո պարզ դարձավ, որ նույն Ալիևը և նրա ընտանիքը Բաքվում ապահով չեն լինի, դրա համար եթե հանկարծ պատերազմ սանձազերծեն, Ալիևը պետք է թռնի Փարիզ, այնտեղից փորձի ղեկավարել: Սա է, ուրիշ տարբերակ չկա: Կամ էլ՝ Ալիևը կարող է Փարիզի բուտիկներից ղեկավարել  պատերազմը, բայց պարզ է, թե դա ինչով է ավարտվելու: Ես կարող եմ ասել, որ նրանք մանթոյից են սրում իրավիճակը: Գուցե սա ոչ այնքան գրական կամ քաղաքագիտական բառ է, բայց իրականությունը ցույց տվող է»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: