կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 21:25
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ղազ չկա, հավատացող չկա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ղազ չկա, հավատացող չկա

- Պարո'ն, Խաչատրյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը միշտ խոսում էր «Հայկական աշխարհի» եւ նման ծրագրերի մասին: Հիմա էլ հանրային խորհուրդն է մշակել «Սիս, Մասիս, առողջարանային Հայաստան» կոչվող մի ծրագիր: Ներկայացվում են իդիլիկ պատկերներ, թե ոնց են կազինոները վերածվելու ընդհուպ մինչեւ սոցիալական հիմնարկների, որտեղ թոշակառուներն իրար հետ կշփվեն, քիչ փողերով կխաղան...

 

-Մի հատ անեկդոտ կարող եմ պատմել: Գյուղացին գալիս ա տերտերի մոտ, ասում ա` տեր հայր, ձեւ չկա՞, որ բերքս այս տարի մի 10 անգամ շատ լինի: Տերտերը պատասխանում է` մի հատ ղազ բեր, ասեմ: Ղազը բերում են, տերտերը վերցնում-նայում է այս կողմից, այն կողմից ու ասում է` էդ ղազդ թող էստեղ, գնա սենց արա, նենց արա, բերքդ 10 անգամ ավել կլինի: Գյուղացին  գնում ա, անում ա, անում, չի ստացվում: Գալիս ա նորից, նորից` ղազը, էլի ինչ-որ խորհուրդներ, էլի գնում ա, փորփում, հետ գալիս: Երրորդ անգամ տեր հորն ասում ա` էլ ղազ չունեմ, նեուժելի՞ մի հատ մեթոդ չկա: Ասում ա` մեթոդ կա, ղազ չկա: Հիմա էս ա. ըտենց մեթոդ լիքը կա, ղազ չկա: Էլ տեղ չկա, որ ժողովրդի գրպանը մտնենք, ղազ չկա, հավատացող չկա: