կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-04 03:45
Քաղաքական

"Կմուբարաքացվեն"

"Կմուբարաքացվեն"

Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան իր ելույթում չհնչեցրեց ՀՀ նախագահի անունը, սակայն 15 կետից բաղկացած ելույթի 13 կետով պահանջեց տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար պաշտոններից հեռացնել ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, ԿԲ նախագահին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին եւ այլ պաշտոնյաների:

 

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ զարմացած ընդունեց այդ դիտարկումը, ապա առաջարկեց եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել ՀԱԿ առաջնորդի ելույթի տեքստը, որում շատ պարզ գրված է` ՀԱԿ-ը պահանջում է ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլեւ նախագահական ընտրություններ, նաեւ ներկայացված են դրան հասնելու մեխանիզմները:

 

Ըստ ՀԱԿ համակարգողի` նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ քաղաքական ձեւը նախագահի հրաժարականն է:

 

«Մենք ստեղծում ենք սահուն քաղաքական գործընթացների հնարավորություն եւ համախմբում ենք հասարակության պահանջները: ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի ելույթով հստակ պահանջներ ներկայացրեց, եւ եթե իշխանությունն այն չընդունի, ապա «կմուբարաքացվի»,- նշեց Լ. Զուրաբյանը: